Թուրքիան իրաքյան նավթը չի վաճառի առանց Բաղդադի համաձայնության. Թաներ Յըլդըզ

Թուրքական Hurriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության հետ նավթային գործարքում վճռորոշ է Բաղդադի դիրքորոշումը, և որ Թուրքիան իրաքյան նավթը չի վաճառի առանց կենտրոնական կառավարության համաձայնության:

Թաներ Յըլդըզը հերքել է այն տեղեկատվությունը, թե Թուրքիան արդեն իսկ կնքել է 90 միլիոն դոլարանոց գործարք. «Եթե կնքվի որևէ գործարք, ապա այդ մասին առաջինը կիրազեկվի Բաղդադը, և Իրաքին կփոխանցվեն գումարներ: Դա թուրքական նավթ չէ, այն պատկանում է Իրաքին: Թուրքիան հուսով է, որ Բաղդադն ու Էրբիլը շուտով կկարողանան պայմանավորվածության գալ»:

Տեսանյութեր

Լրահոս