Բաժիններ՝

Կոմունիստական դժոխք. Չեռնոգորիայում եկեղեցական որմնանկարում Մարքսը, Էնգելսն ու Տիտոն պատկերվել են դժոխքում

Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայի եկեղեցիներից մեկում որմնանկար է հայտնվել, որտեղ կոմունիստական գաղափարախոսներԿարլ Մարքսը, Ֆրիդրիխ Էնգելսը եւ հարավսլավական կոմունիստների առաջնորդ  Բրոզ Տիտոն այրվում են դժոխքի կրակների մեջ:

Նոր` «Հարություն» կոչվող եկեղեցում գտնվող որմնանկարն արդեն վեճերի տեղիք է տվել, հաղորդում է  Agence France-Presse-ը:

«Մարքսը, Էնգելսն ու Տիտոն մարմնավորում են կոմունիստական չարիքը Բալկաններում եւ ողջ աշխարհում»,- ասել է եկեղեցու հոգեւորականը: Նրա կարծիքով`  որմնանկարի հեղինակն իրավունք ունի պատկերել իրերն այնպես, ինչպես  հարկ է համարում: Միաժամանակ նա նկատել է, որ նկարիչն, իհարկե, իրավունք չունի որոշել, ում ուղարկել դժոխք, ում` դրախտ:

Հոգեւորականների տեսակետները եւս կիսվել են. մի մասը կարծում է, որ եկեղեցին իրավունք չունի խառնվել  աշխարհիկ գործերին, մյուսները կարծում են, որ կոմունիզմը չափազանց մեծ չարիք է պատճառել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728