Ուրախ կլինեի, որ Աշոտ Սուքիասյանը ինքը գար Հայաստան, ոչ թե բռնեին. Նավասարդ Կճոյան. News. am
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Արք. Կճոյանը տեղյակ չէր, որ իր սանիկին՝ օֆշորային սկանդալի մեջ ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանին ձերբակալել են Վրաստանում: News. am-ը մի քանի հարց է ուղղել արքեպիսկոպոս Կճոյանին:
-Սրբազան, տեղյակ եք, որ ձեր սանիկին՝ Աշոտ Սուքիասյանին ձերբակալել են Վրաստանում:
-Դուք ինձանից ի՞նչ եք ուզում լսել այդ դեպքում: Դեռ ոչ, չգիտեմ, տեղյակ չեմ:
–Այժմ նրան էքստրադիցիայի կարգի համաձայն պետք է բերեն Հայաստան:
-Լավ կլիներ ինքը գար:
–Աշոտ Սուքիասյանի հայտնաբերումից հետո ի՞նչ եք ակնկալում, օֆշորային պատմությանը վերջակետ կդրվի՞:
-Դուք ինձ այնպիսի հարց եք տալիս, ես բան չեմ կարող ասել, դա իրավապահների գործն է, իմ հետ ի՞նչ կապ ունի:
-Ուրախ չե՞ք, որ նրան վերջապես հայտնաբերել են:
-Ուրախ կլինեի, երբ որ ինքը գար, դա ավելի ազնիվ կլիներ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:



