
Բանկերն ազատվել են դոլարից

Հունվարի 29-ից փետրվարի 1-ն ընկած ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 101,639,997 ԱՄՆ դոլար՝ 407.96 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 132,163,039 ԱՄՆ դոլար՝ 408.93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այսպիսով, 1 շաբաթվա ընթացքում հայաստանյան բանկերը ավելի քան 30 միլիոն դոլար ավելի շատ են վաճառել, քան գրել։
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 4,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 408.40 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 5,174,168 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 408.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,834,407 EUR՝ 554.53 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,353,257 EUR՝ 557.93 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 585,096,569 ՌԴ ռուբլի՝ 11.59 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 95,316,396 ՌԴ ռուբլի՝ 11.76 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: