ԱՄՆ-ում iPhone 5c-ն այրվել է աշակերտուհու գրպանում

The Daily Mail-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ում 14-ամյա աշակերտուհու գրպանում այրվել է iPhone 5c –ը:  Երբ աղջիկը նստել է նստարանին, հեռախոսը եղել է տաբատի գրպանում: Մի քանի վայրկյան անց աղջկա տաբատը բռնկվել է: Դասընկերներն օգնել են ընկերուհուն հանել հագուստը,  այնուամենայնիվ աղջիկը երկրորդ կարգի այրվածք է ստացել:

Ենթադրվում է, որ հեռախոսի բռնկման պատճառը կարող էր լինել  մարտկոցի կարճ միացումը:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս