Բաժիններ՝

Առաջին աշխարհամարտի մեջ մտնելը դարձավ ժամանակակից պատմության մեջ Բրիտանիայի խոշորագույն սխալը. պատմաբան

BBC History Magazine-ին տված հարցազրույցի ժամանակ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Նայալլ Ֆերգյուսոնը հայտարարել է, որ 1914 թվականին Բրիտանիան չպետք է մտներ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, և որ այդ որոշումը նրա համար դարձավ ժամանակակից պատմության մեջ խոշորագույն սխալ.

«Բրիտանիան պատրաստ չէր Առաջին համաշխարհային պատերազմին և դրան մասնակցելու համար վճարել է չափազանց բարձր գին` կորցնելով բազմաթիվ մարդկային կյանքեր և չորս տարի տևած (1914-1918) հակամարտության ժամանակ կուտակել է վիթխարի պարտքեր:

Միացյալ թագավորութունը կարող էր վերապրել Ռուսաստանի ու Ֆրանսիայի հանդեպ Գերմանիայի հաղթանակը, իսկ ավելի ուշ կարող էր զբաղվել Գերմանիայի նոր, լայնարձակ կայսրությամբ: Չպետք է այդ մասին մտածել ինչպես մեծ հաղթանակի կամ սարսափելի հանցագործության մասին:

Դա պետք է համարել ժամանակակից պատմության մեջ խոշորագույն սխալ: Թույլ տվեք ընդգծել, որ Առաջին համաշխարհային պատերազմում Բրիտանիայի համար կորուստները եղել են աղետալի, և որ պատերազմի վերջում Բրիտանական կայսրությունը մեծապես թուլացել էր:

Նա կուտակել է վիթխարի պարտքեր, ինչը լրջորեն խանգարել է նրան ընդլայնել իր ռազմական հզորությունը պատերազմների միջև ժամանակաշրջանում (նկատի ունի Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները, 1918-1939 թվականները – 168.am):

Բացի այդ, կային մարդկային կորուստներ, ընդ որում` ոչ միայն այդ բոլոր արիստոկրատ սպաների շրջանում, այլև` բազմաթիվ ու բազմաթիվ որակավորված աշխատողների շրջանում, որոնք զոհվեցին պատերազմի ժամանակ կամ էլ դարձան հաշմանդամներ: Մարդկային կորուստները ամենացավալի բանն էր, որին Բրիտանիան բախվեց պատերազմի ժամանակ:

1914 թվականին չեզոք Բելգիայի վրա Գերմանիայի իրականացրած հարձակումից հետո այդ երկրին պաշտպանելու նպատակով նետվելու փոխարեն Բրիտանիան պետք է մնար մի կողմ քաշված վիճակում, անգամ եթե դա կհանգեցներ պատերազմում Ֆրանսիայի ու Ռուսաստանի պարտությանը: Բրիտանիան լիովին կարող էր վերապրել Գերմանիայի հաղթանակը:

Հաղթանակած Գերմանիան կստանար բազմաթիվ խնդիրներ` փորձելով ղեկավարել նվաճած Եվրոպան (ինչին, ի դեպ, ականատես եղանք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ – 168.am): Գերմանիան ռազմածովային ոլորտում ու ֆինանսական պլանում կլիներ Բրիտանական կայսրությունից շատ ավելի թույլ երկիր:

Քանի որ 1914 թվականին Բրիտանիան օժտված էր ոչ քիչ ռեսուրսներով, նրա համար ռազմավարական տեսանկյունից ավելի լավ կլիներ սպասողական դիրքորոշում որդեգրելը և հետո նոր Գերմանիայով զբաղվելը, երբ Լոնդոնի մոտ հնարավորություններ կծագեին իր հզոր ռազմածովային ուժերով ու ֆինանսներով թելադրել սեփական պայմանները:

Գրեթե զրոյից բանակ ստեղծելը, իսկ հետո այն գերմանացիների դեմ մարտի նետելը ` ուղիղ ճանապարհ հարթեց վիթխարի կորուստների գրանցման առջև: Եվ եթե դուք ինձ հարցնենք, թե արդյոք օպտիմա՞լ էր գերմանացիների նետած մարտահրավերին Բրիտանիայի նման պատասխանը, ապա ես կպատասխանեմ` «ո՛չ»:

Իհարկե, պատվի մասին փաստարկներն այսօր էլ հնչում են ոչ վատ ձևով, քան` 1914 թվականին, սակայն այդպիսի պատկերացումների համար կարելի է վճարել չափազանց բարձր գին: Եվ ինձ թվում է, որ արդյունքում Բրիտանիան վճարեց այն»:

Հիշեցնենք, որ այս տարի լրանում է Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկի (օգոստոսի 1) 100-ամյակը: «Վիկիպեդիայի» համաձայն, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անգլիական էկոնոմիկան կրել է ամենամեծ կորուստները` 24.1 միլիարդ դոլար կամ ժողովրդական հարստության ավելի քան 34 տոկոսը:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո` 1922 թվականի մարտին, ռազմական գերատեսչությունը հրապարակեց ռազմական կորուստների մասին վիճակագրական տվյալներ (Statistics of the Military Effort of the British Empire During the Great War 1914—1920), որոնց համաձայն, Բրիտանական կայսրության սպանված զնծառայողների քանակը կազմել է 908.371 մարդ:

Դրանից 704.121-ը բաժին է ընկել Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի Միացյալ թագավորությանը, 64.449-ը` Բրիտանական Հնդկաստանին, 59.330-ը` Ավստրալիային, 56.639-ը` Կանադային, 16.711-ը` Նոր Զելանդիային, և վերջապես 7121-ը` Հարավ-Աֆրիկյան Միությանը: Թագավորական ռազմածովային նավատորմի կորուստները կազմել են 32.287 սպանված ու անհետ կորած: Առևտրային նավատորմը կորցրել է 14.661 մարդ:

United Kingdom of Great Britain and Northern Ireland after World War I

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728