Բաժիններ՝

Մարդ հոգնում է ԱՎԾ-ից. Հրանտ Բագրատյանը` ԱՎԾ տվյալների մասին

ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին. «Մարդ հոգնում է ՀՀ ԱՎԾ-ից։ 1 ամիս առաջ 2013-ի հունվար-նոյեմբերի ՏԱՑ-ը 2012-ի նույն ցուցանիշի նկատմամբ 3.1% էր։ Անցավ մեկ ամիս և հրապարակվեց 2013-ի հունվար-դեկտեմբերի ՏԱՑ-ը 2012-ի նկատմամբ՝ 3.5%։ Ասացի չի կարող պատահել, չ՞է որ 2012-ի դեկտեմբերը շատ բարձր է եղել։ Բայց արի ու տես, որ 2013-ի դեկտեմբերը 5.6% ավել է եղել։ Փորձեցի հասկանալ. ո՞նց։ Դեռ չեմ պարզել։ Բայց մի քանի բան պարզ են։Նախ, 2013-ի դեկտեմբերին հանկարծ գյուղատնտեսությունը առաջ է ընկնում և 2012-ի դեկտեմբերի նկատմամբ աճում 16.4%-ով։ Ո՞նց։ Հիշենք դեկտեմբերյան ցրտերը Արարատյան դաշտում, հիշենք որ 2013-ին 42000 ուտող բերան պակաս ենք ունեցել և այլն։ Երկրորդ, 2013-ի հունվար-նոյեմբերի ՏԱՑ-ը ոչ թե 3.1% է (http://armstat.am/file/doc/99477903.pdf), այլ 3.3% (http://armstat.am/file/article/sv_12_13a_111.pdf)։ Բա։ Շտապեք նայել քանի թվերը չեն փոխվել։ Մարդ էլ չի ուզում ասել ո՞նց։ ԱՎԾ պետը դաֆթարները առնում գալիս է ԱԺ և ասում, որ ՄԱԿ-ի 28-րդ կոնվենցիայի 31-րդ կետի 124-րդ օրենքի 14-րդ պայմանագրի 36-րդ կետի 11-րդ հոդվածի 47-րդ մեկնաբանությամբ՝ ԱՎԾ պոլիտիկա չզբաղվել։ Արդեն ասել եմ Նախագահին, սրան մի հատ գեներալի կոչում տվեք էլի։ Չ՞եք ուզում միշտ երաշխավորված հաղթանակ ունենալ»։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728