Բաժիններ՝

Աշոտ Սուքիասյանը վերադառնում էր Հայաստան. «Ազատություն»

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ուրբաթ օրը ձերբակալված Աշոտ Սուքիասյանը պատրաստվում էր վերադառնալ Հայաստան։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Վրաստանի գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Թիմուր Դոլիձեն։

Սուքիասյանը Վրաստան է ժամանել Թուրքիայից՝ օդային ճանապարհով։ Դոլիձեն պատմել է, որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Աշոտ Սուքիասյանի փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ նրան «Ինտերպոլի» միջոցով հետախուզում է Հայաստանի ոստիկանությունը. Սուքիասյանին անմիջապես ձերբակալել են։

«Նրան ձերբակալել են օդանավակայանում՝ Վրաստանի սահմանին, անձնագրի ստուգման արդյունքում ոստիկանությունը պարզեց, որ Աշոտ Սուքիասյանին հետախուզում է «Ինտերպոլը»։ Սուքիասյանը ցանկանում էր տրանզիտով ուղևորվել Հայաստան, բայց քանի որ «Ինտերպոլը» պահանջել էր նրան անմիջապես ձերբակալել, իրավապահները այդպես էլ արեցին, այժմ նախապատրաստվում են նրան Հայաստանին արտահանձնելու փաստաթղթերը»,- ասել է Դոլիձեն։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս