Բաժիններ՝

Ծեծռտուք Օդեսայում՝ «օրենքով գողերի» մասնակցությամբ

Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, հունվարի կեսերին Օդեսայում տեղի է ունեցել հերթական ընդհարումը՝ հակամարտող գողական կլանների միջև։ Հյուրանոցներից մեկի մուտքի մոտ «օրենքով գողեր» Գեորգի Ուգլավան (Տախի) և Կախա Պարպալիան պատահաբար հանդիպել են Լեքսո Լոգուային, ով «օրենքով գող» էր գող էր ճանաչվել նախորդ տարի՝ Գելա Կարդավայի նախաձեռնությամբ։ Մինչ այդ նրանք գիտեին միմյանց մասին, սակայն նրանց ճամփաները չէին խաչվել։ Տախին հանդիպելու առիթ էր փնտրում, քանի որ Լոգուան քրեական շրջանակներում նրա մասին ոչ այնքան հաճելի բաներ էր ասել, սակայն վերջինս խուսափում էր առճակատումից։

Ըստ տեղությունների, երկուսն էլ եղել են իրենց ընկերախմբի հետ։ Հակառակորդ «օրենքով գողերին» տեսնելով՝ Լեքսոն հանել է ատրճանակը և սկզբում օդ կրակել։ Երկրորդ անգամ նա ատրճանակն ուղղել է Տախիի վրա, սակայն ատրճանակը չի կրակել։ Տախին հարձակվել է նրա վրա, խլել զենքը և սկսել ծեծել։ Լեքսոյի մտերիմները փորձել են միջամտել, սակայն Կախա Պարպալիան գոռացել է, որ ինքը «օրենքով գող» է և հրամայել ետ քաշվել։ Ներկաները չեն համարձակվել հակառակվել։ Տախին շարունակել է ծեծել Լեքսոյին՝ այն հիմնավորմամբ, որ օդ կրակելը «մենթական» քայլ է։ Ըստ նրա, այդ կերպ ոստիկանները միմյանց ազդանշան են տալիս՝ օգնության կանչելով, իսկ  գողերը, երբ հանում են ատրճանակը, ապա առանց երկմտելու՝ օգտագործում են այն կոնկրետ նպատակով։ Այսպիսով, Լեքսոյին իր իսկ մտերիմների մոտ նվաստացրել են և հայտարարել, որ նա այլևս «օրենքով գող» չի։

Միջադեպից հետո Լոգուան շտապել է Դոնեցկ, որը համարվում է Ուկրաինայում ռուսթավցի գողերի հիմնական ռեզիդենցիան։ Սակայն «ռուսթավցիներից» ոչ ոք չի ցանկացել հարցին միջամտել։ Լոգուան ստիպված մեկնել է Հունաստան՝ Գելա Կարդավայի մոտ։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, առայժմ պարզ չէ։ Հայտնի է միայն, որ ինքը՝ Կարդավան, խուսափում է պատահական հանդիպումներից, հատկապես այն մարդկանց հետ, որոնց հասցեին վիրավորական արտահայտություններ է թույլ տվել։

Լուսանկարում

Վերևի շարքում՝ Թենգիզ Սանիձե, Գեորգի Ուգլավա, Ուլֆատ Տագիև, Կախա Պարպալիա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս