Բաժիններ՝

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

Փետրվարի 1-ին, ժամը 23.52-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի վերջնամասում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձնակույտի մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրշեջ-փրկարարները «Ֆոլկվագեն Տուարեգ» մակնիշի 10 AN 707 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Փետրվարի 1-ին, ժամը 21.16-ին ահազանգ է ստացվել, որ Կողբ-Բերդավան ավտոճանապարհին երեք բեռնատար ավտոմեքենաներ մերկասառույցի հետևանքով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ՃՇՇ-ի աշխատակիցների հետ համատեղ՝ Մ-16 միջպետական ավտճանապարհի Նոյեմբերյան-Բերդավան հատվածի 8-րդ կմ-ում ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Հոնդա» մակնիշի (մարդատար) և «Մերսեդես» մակնիշի (բեռնատար) ավտոմեքենաները:

ՃՇՇ-ի աշխատակիցներն իրականացրել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728