Բաժիններ՝

Բարեփոխվում է կառուցապատման ռիսկայնության ստուգման մեխանիզմը

Կառավարության այսօրվա որոշումներով հաստատվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը և ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընհանուր նկարագիրը: Որոշումների ընդունմամբ քաղաքաշինության ոլորտում ռիսկի գնահատումը կկատարվի տվյալ կառուցապատողի կողմից կառուցվող օբյեկտի ստուգման միջոցով, իսկ որպես գնահատվող սուբյեկտ կդիտարկվի կառուցապատողը, որի գնահատականը կձևավորվի իր և տվյալ օբյեկտում քաղաքաշինական գործունեություն իրականացնող մնացած սուբյեկտների գործունեության գնահատականներից, կձևավորվի տվյալների շտեմարան` ստուգման օբյեկտներն ըստ ռիսկայնության դասակարգելու նպատակով: Վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ նշված հարցերը հանգամանորեն քննարկվել են, և այժմ կառավարության հաստատմանն են ներկայացվել դրանց լրամշակված տարբերակները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031