Բաժիններ՝

Իրաքի ծայրահեղականները ժողովրդից փող են խնդրել՝ ջիհադ իրականացնելու համար

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Լևանտում և Իրաքում իսլամական պետություն» (ISIL)  ծայրահեղական խմբավորումն օգնության խնդրանքով դիմել է Անբար նահանգի Ֆալուջա քաղաքի բնակիչներին:

Ականատեսները գործակալությանը պատմել են, որ ծայրահեղականները քաղաքի խաչմերուկներում բաժանում են թռուցիկներ, որոնցում տեղի բնակիչներին խնդրում են օգնել գումարով՝ «ջիհադ» իրականացնելու համար: Բացի այդ, նրանք տեղաբնակներին խնդրել են զինյալներին տեղ տալ իրենց տներում, ուր նրանք կկարողանան գիշերել ու հանգստանալ:

Ներկայումս Ֆալուջայում իրավիճակը վերահսկում են տեղի սուննի ցեղերը, որոնք որոշակի տվյալներով համագործակցում են ISIL-ի հետ: Քաղաքի շուրջ կենտրոնացել են կառավարական զորքերը, որոնք արդեն իսկ Ֆալուջայի բնակիչներին զգուշացրել են հնարավոր գրոհի մասին:

Անբար նահանգի խոշորագույն քաղաքներում իշխանությունն անցել է այնտեղ բնակվող սուննիների ձեռքը, ինչը հնարավոր է դարձել այս տարվա սկզբին նրանց բարձրացրած ապստամբության շնորհիվ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031