Արամ Սարգսյանը՝ Արամ Հարությունյանի հայտարարության մասին. Ուզում են, որ բանավեճի մեջ մտնես, որ իրենք գործոն դառնան, որ գնան Ռոբից փող ստանան. aravot.am

Երեկ՝ հունվարի 15-ին, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ասուլիսի ժամանակ խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք տեղի ունեցած հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին, ասել էր, որ Քոչարյանն այնքան է մեղավոր, որքան Վազգեն Սարգսյանը. «Հոկտեմբերի 27-ի հետ կապված Քոչարյանն էնքան է մեղավոր, ես կարող է մի քիչ դաժան բան եմ ասում, որքան Վազգեն Սարգսյանը, որովհետեւ ինքը վարչապետ ա էղել էն շրջանում, որի օրոք իրեն սպանեցին»: Aravot.am-ը փորձել է այս հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ «Հանրապետություն» կուսակցություն նախագահ եւ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանից:

«Ընդհանրապես չեմ ուզում այդ տեսակին քննարկել: Ուզում են, որ բանավեճի մեջ մտնես, որ իրենք գործոն դառնան, որ գնան Ռոբից փող ստանան: Անիմաստ բան է՝ ես իրենց փող ապահովող չեմ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս