Ադրբեջանական լրատվամիջոցը հայտնում է, որ սա Ռոուհանիի հետ Իլհամ Ալիևի առաջին հանդիպումն է:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի՝ անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը:
Թերթի տեղեկություններով, իշխանությունները փորձել են համոզել ԵՄ պաշտոնյաներին, որպեսզի այդ ֆինանսավորումը շարունակվի՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ նախագծեր կարող են կիսավարտ մնալ։ Սակայն ԵՄ-ն ոչ միայն չի ընդունել մեր իշխանությունների փաստարկները, այլև ամբողջապես դադարեցրել է ֆինանսավորումը
«Առաջին գծում մենք միշտ եղել ենք պարտադրողի դերում, անհրաժեշտության դեպքում նաև պատժողի դերում»,-ասաց Ս. Օհանյանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար է նշանակվել Տիգրան Առուստամյանը:
Հետագա արյունահեղությունն իր հետևանքները կունենա ԱՄՆ-ի ու Ուկրաինայի հարաբերությունների վրա:
Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի ներգրավվածությունը խիստ «օլիմպիական» է. ընդամենը մասնակցում են, ինչպես եղել է միշտ: Ճիշտ է, փոքր-ինչ դիսկոմֆորտ է, որ Սոչիում են լինելու նաև ՀՀ քաղաքական երկու «հզորագույն» թիմերը` ի դեմս ՀՀ նախագահի ու ՀԱՕԿ նախագահի, բայց ինչ ունենք, այն ունենք:
«Հասարակ ժողովրդական զանգվածը սա ընկալում է որպես ինչ-որ կոսմետոլոգիական միջամտություն` քթի ռինոպլաստիկա, դեմքի գեղեցկացում, իրականում այս գիտությունը ներառում է համարյա բոլոր վիրաբուժական մասնագիտությունները, նաև որոշակի թերապևտիկ միջամտություններ, այն հետապնդում է մարմնի կորսված մասերը վերականգնելու նպատակ ` կիրառելով արհեստական իմպլանտներ, կիրառելով անոթավորված մաշկա-ոսկրա-մկանալաթ, որը նպատակ ունի վերականգնելու ոչ միայն անատոմիական ամբողջականությունը, այլև ֆունկցիան»:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում քննարկվել է ՀՀ ոստիկանության 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականի և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունը:
Կիևի բողոքի ակցիաների ընթացքում զոհված ընդդիմադիր ակտիվիստների համար առաջարկել են շնորհել «Լվովի պատվավոր քաաղաքացի» կոչում:
Տեղի ունեցածը, թերևս, խոսում է մի կողմից ԼՂ հակամարտության նկատմամբ համանախագահների անտարբերության մասին, մյուս կողմից դա հայկական դիվանագիտության անարդյունավետության վկայությունն է. ի վերջո տուժող կոմն է և վերջո, տուժող կողմը Հայաստանն Է, և ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր էր ամեն ինչ անել, ՝ որպեսզի համանախագահները միջադեպի կապակցությամբ իրենց վերաբերմունքն արտահայտեին։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՄՆ-ում բնակվող լրագրող Միրոսլավա Գոնգաձեն:
ՖԻՖԱ-ի օրացույցով միջազգային ընկերական հանդիպումների առաջին պաշտոնական օրը Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 22-րդ հորիզոնականը զբաղեցնող Ռուսաստանի ազգային հավաքականի հետ:
«Նա մեր կողմից հրավիրված անձ չի եղել, եկել էր իբր փոխարինող մեկ ուրիշին և ընդհանրապես չներկայացավ։ Ասաց, որ պրոֆեսոր է ու եկել է մասնակցելու նիստին։ Երիտասարդների հետ կապված խնդիր էր քննարկվում։ Ո՛չ վարչապետը, ո՛չ էլ մենք չենք իմացել, թե նա ով է»։
ՀՀ ոստիկանապետը Շիրակի մարզային վարչությանն ու նրա ստորաբաժանումների սպայական կազմին է ներկայացնելու Շիրակի մարզի նորանաշնակ ոստիկանության պետ Վարդան Նադարյանին:
Երևանյան սննդի խանութներում ամանորից հետո զգացվում է սննդի սպառման ծավալների կտրուկ նվազում: Ըստ խանութների սեփականատերերի, ամեն տարի Ամանորից հետո նման իրավիճակ է ստեղծվում, բայց այս տարի նվազումը չափազանց մեծ է:
Նախնական տվյալներով՝ պայթեցվել է պայթուցիկով լեցուն ավտոմեքենա:
Տարածքում մի հսկա շուն է հարձակվել իր վրա, հոշոտել թևը։ Նա 6 րոպե շան հետ կռիվ է տվել, որից հետո իրեն է մոտեցել ՀՀ գլխ. դատախազության ֆինանսական վարչության աշխատակից Օհան Մուրադյանը, որին էլ պատկանում են գազալցակայանը և հարակից «Օդալեն» ռեստորանային համալիրը։
Հունվարի 22-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ հարևանուհին` մոտ 70 տարեկան Ամալյա Սարգսյանը, տանը մահացել է:
«Գազի հաշվիչները հենց «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է տեղադրում։ Կալորիականությունն ահավոր ցածր է, ես չգիտեմ, թե ինչպիսի հաշվիչներ են դնում։ Աչքներս փակ է, ինչ ուզում են, պետք է տանք»։
«Երկու օր առաջ Հայաստանի ազգային պատկերասրահում գաղտնի ֆուրշեթ է կազմակերպվել, որը չի լուսաբանվել, բայց որին մասնակցել են Հայաստան ժամանած կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները, ՀՀ կառավարության մի շարք անդամներ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը և այլք:
Հայաստանի նախագահը վերջերս այստեղ ստացել է վերականգնողական բուժումներ:
Դա կախված է նրանից՝ արդյո՞ք այդ «մայդանում» կլինեն քաղաքական ուժեր, ովքեր կստանձնեն Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը փոխելու պատասխանատվություն, թե՞ ոչ: Ազատության հրապարակում առայժմ նման ուժեր չեն երևում: Այնտեղ հիմա նրանք են, ում համար հոգեհարազատ է ոչ թե Կիևի Մայդանը, այլ Մոսկվայի Կարմիր հրապարակը:
« Տղերքը լավ պատասխան տվեցին, շատ նպատակային կրակում էին, երբ մերոնք ադրբեջանցիներին նման հակահարված են տալիս, գյուղացիները դուխովանում են»:
Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակներում, ս.թ. հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը աշխատանքային հանդիպում ունեցավ հայաստանյան փորձագիտական շրջանակների հետ:
Մենք հավատում ենք, որ մենք մեկ ընտանիք ենք և մենք փորձում ենք օգնել ընտանիքի անդամին:
168.am-ի հետ զրույցում Ն Թովմասյանը նշեց, որ «SandbadTir INTL Transport Co.LTD» ընկերության հետ 2008-2009թթ-ին «Նաիրիտը» համագործակցել է, առուվաճառքի գործարքներ են կնքվել և գումարային որոշակի պարտավորություն է ձևավորվել, սակայն, իրենց կարծիքով, իրանական ընկերությունը ներկայումս լուծարված է:
Դրա հետ մեկտեղ Մերկելն ընդգծել է, որ ներկա փուլում Գերմանիայի կառավարությունը չի դիտարկում Ուկրաինայի հանդեպ պատժամիջոցներ սահմանելը:
Հայկական կողմը պատասխանում է հակառակորդի կրակոցներին: Գյուղապետի խոսքով` կրակոցներն այսօր ավելի ուժգին են. նախօրեին մեծմասամբ դիրքերի, հիմա` գյուղի ուղղությամբ է:
Հունվարի 19-ից Կիևում գրանցված բախումների հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել են հարյուրավորները: