Bigpicture.ru-ն ներկայացրել է այս տարի Կիևի փողոցներում ցուցարարների ու ոստիկանների միջև դիմակայության ժամանակ արված տպավորիչ լուսանկարներ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ կորեական chosun.com կայքը այսօր գրել էև, որ Կորեայի ծաղկող առողջապահական տուրիստական ինդուստրիան առաջին անգամ իր հարկի տակ ընդունել է այլ պետության ղեկավարի` Հայաստանի նախագահին, ով վերականգնողական բուժում է անցել:
Պենտագոնի շահագործման փորձարկումների ու գնահատման վարչությունը պատրաստել է հերթական զեկույցը F-35B Lightning II հեռանկարային կործանիչների մշակման ծրագրի մասին:
«Ամեն ինչ նորմալ է, դպրոցը գործում է, մանկապարտեզը գործում է, երեխաները հաճախում են, ծերերն էլ գյուղի կենտրոնում նստած նարդի են խաղում»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղապետը՝ հավելելով. «Մեր գյուղում ամեն ինչ կարգին է, մեզ համար մի անհանգստացեք, մեր հաղթական բանակը մեր կողքին կանգնած է, սահմաններն էլ անառիկ են»:
Իբրեւ մարտմեկյան ողբերգություն վերապրած երկրի քաղաքական ուժ՝ դատապարտում ենք բռնությունը, հասարակության բողոքի ձայնը կոպտորեն լռեցնելու, սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու՝ կառավարությունների գործելաոճը:
Mետրոյի մուտքի հարևանությամբ պայթեցվել է ինքնաշեն պայթուցիկ սարք:
Ցավոք սրտի, գիտեք, որ պետական կապի բացակայությունը հնարավորություն չի տալիս, որպեսզի մենք արագ և լիարժեք իրականացնենք աշխատանքները և ետ վերադարձնենք նրան: Բայց մենք մեր աշխատանքները շարունակելու ենք այդ ուղղությամբ:
Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների պատասխանը տեղում մեր դիրքապահների կողմից տրվել է: Գրեթե երեք-երեքուկես անգամ քանակաությամբ ավել նրանց հատուկ նշանակության ստորաբաժանումների հարձակումը կասեցրել է տվյալ դիրքում 9 հոգանոց մեր ստորաբաժանումը՝ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, որը, ցավոք, զոհվեց այդ մարտական գործողությունների ընթացքում:
«Մասնագիտական բացահայտումների առումով բավարար եմ գնահատում Կարեն Բաբակեխյանի աշխատանքը, բայց բավարար չեմ գնահատում, որ անձնակազմը չկարողացավ իր վարչության պետին սատարել քաղաքացի-ոստիկան հարաբերություններն ըստ պատշաճի բերելու, հասնելու հարցում:
Յանուկովիչի հրամանով՝ Կլյուևին ազատել են Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 2012 թվականի փետրվարի 15-ից:
«Ես չգիտեմ, թե որտեղից են վերցրել, որ կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչներից մեկը գրանցված է օֆշորում: Ընկերություններից մեկը գրանցված է Ֆրանսիայում մյուսի հիմնադիրներից մեկը՝ Գերմանիայում, մյուս՝ Ավստրիայում:
Նշվում է, որ Շվարցենեգերը հանդիսանում է Կլիչկո եղբայրների ընկերը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2014 թվականի 3-րդ շաբաթվա տվյալների համաձայն` գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվությունն ԱՀԿ անդամ երկրներում և եվրոպական տարածաշրջանում գտնվում է ցածր մակարդակի վրա:
Բրիդլավի խոսքերով՝ Ռուսաստանն ու բազում երկրներ խորհրդակցություններ են անցկացնում առաջիկա օլիմպիական խաղերի վերաբերյալ:
Հարցերը Սնոուդենին ուղարկվել են Twitter-ի միջոցով:
Բանակցությունների հետաձգման պատճառն այն է, որ սիրիական ընդդիմությունը չի ցանկացել, որ դրանց մասնակցի Սիրիայի հարցում ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին:
Ի՞նչն է գյուղերում տիրող անմխիթար վիճակի պատճառը, երբ հարկերը ոչ միայն կատարվում են, այլև գերակատարվում։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Մեզ կասկածանքի հիմք տվեց նաև այն հանգամանքը, որ փայտանյութը կիսով չափ էր բեռնված և մեքենայի կցորդի խցիկը սառնարանային էր: Եվ մինչ բեռնատարը կհատեր հայ-իրանական սահմանը, մենք ռենտգեն պատկերն անմիջապես ուղարկել ենք Մեղրիի մաքսակետ` մեքենայի սահմանահատման ժամանակ ռենտգեն պատկերների համեմատություն կատարելու նպատակով:
Սիրիայում սպանվել է ադրբեջանցի հերթական զինյալը;
Նա այս պահին աշխատանքային փակ խորհրդակցություն է անցկացնում Շիրակի մարզային ոստիկանությունում: Կայքի տեղեկություններով՝ նա ոստիկանական անձնակազմին է ներկայացրել ՇՄ նորանշանակ ոստիկանապետին եւ որոշակի հանձնարարություններ տվել: Սակայն թե խորհրդակցության ընթացքում ինչ հարցեր են քննարկվել, դեռեւս հայտնի չէ:
Այս մասին հայտնել է ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
Դրոշների ձեռքբերման գործընթացն իրականացվել է գնումների մասին ՀՀ օրեսդրության համապատասխան, և հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Ձևավորում» ՓԲԸ-ն: Պայմանագրի գինը կազմել է 24 միլիոն 989 հազար ՀՀ դրամ: Ձեռք բերված դրոշների որակը սահմանված է եղել ըստ ՀՍՏ50-2012 ստանդարտի:
Հունվարի 20-ին կայացած Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվեց N242 հսկողականի մասին, որը տրվել էր հունվարի 13-ին և կատարման ժամկետն էր հունվարի 20-ը: Այն վերաբերում էր մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի որակի նկատմամբ հսկողությանը` բացառելով ժամկետանց սննդի օգտագործումը:
Հունվարի 23-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոմն Գևորգ դանակով երկու անգամ հարվածել է 1960 թ. ծնված Ռուբիկ Պ.-ի ոտքին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Բոգդանովի խոսքերով՝ Մոսկվան չի բացառում, որ «Ժնև 2»-ի բանակցություններին կարող են միանալ սիրիական ընդդիմադիր այլ խմբերի ներկայացուցիչներ:
Ժամը 22:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում բախվել են Գավառ քաղաքի բնակիչ, 33-ամյա Նաիրա Շաքարյանի վարած Mitsubishi Pajero IO մանկնիշի 34 ՍQ 786 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ Գվիդոն Պողոսյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 21 ԼՍ 626 համարանիշի ավտոմեքենաները:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու և պատշաճ մակարդակի հասցնելու համար հաշվառման-քննական բոլոր ստորաբաժանումները կահավորվել են տրանսպորտային միջոցների պլաստիկ քարտի տեսքի հաշվառման վկայագրերի և վարորդական վկայականների տպագրման սարքերով: