Բաժիններ՝

Դավոսում տեղի է ունեցել Իրանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ երեկ Դավոսում տեղի է ունեցել Իրանի ու Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոուհանիի ու Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հայտնել է նախագահի պաշտոնական կայքը:

Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են, որ առկա են լայն հնարավորություններ՝ հետագայում զարգացնելու համար երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները: Նախագահները վստահություն են հայտնել, որ հետագայում նույնպես զարգացում են ապրելու տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները:

Ռոուհանին ու Ալիևը քննարկել են նաև երկու երկրների միջև տարածաշրջանային համագործակցության հարցը: Ադրբեջանական լրատվամիջոցը հայտնում է, որ սա Ռոուհանիի հետ Իլհամ Ալիևի առաջին հանդիպումն է:

30928_src 30929_src

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս