
Դաժան սպանություն Երևանում. Սպանություն կատարողը 15 տարեկան է (տեսանյութ)

Հունվարի 22-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ հարևանուհին` մոտ 70 տարեկան Ամալյա Սարգսյանը, տանը մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը Լեոյի փողոցի 70 տանը հայտնաբերել է 1934 թ. ծնված Ամալյա Սարգսյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի ծնոտի շրջանում հայտնաբերվել են քերծվածքներ:
Հունվարի 23-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Երևանի քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սպանությունը կատարելու կասկածանքով, բաժին է ներկայացվել 1998 թ. ծնված Ա. Ք.-ն, որը խոստովանել է հանցանքը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ա. Ք.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն