Բաժիններ՝

«Մերոնք երբ կրակում են, թուրքերը ձենները կտրում են». Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ

tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասել է , որ աշխատանքներ են տարվում հունվարի 22-ի երեկոյան ադրբեջանական գնդակոծությունից վնասված գազատարը վերականգնելու համար:

Գյուղապետը տեղեկացրել է,  որ ադրբեջանական գնդակները դիպել են որոշ տների պատերին: Իրավիճակի մասին  հարցին Ա. Ավալյանը պատասխանել է՝ «նորմալ է, ինչպես վերջին 25 տարին»: Ներկայումս գյուղի դպրոցը բնականոն գործում է, իսկ մանկապարտեզը հունվարի 23-ին չի գործում, որովհետեւ այն բնական գազով է ջեռուցվում: Մովսեսի գյուղապետին զայրացրել է բնակիչների տարհանման մասին համացանցում տարածված լուրը: Ա. Ավալյանն ասաց. «Ո՞վ է նման հիմարություններ տարածում»:

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը մարդկանց տարհանումը բացառելով՝ ասել է.

« Մենք նույնիսկ 90-ական թվականներին չենք տարհանվել»: Այդինյանը հայտնել է, որ հայ սահմանապահները համարժեք պատասխան են տվել ադրբեջանական գնդակոծություններին, ասելով.

« Տղերքը լավ պատասխան տվեցին, շատ նպատակային կրակում էին, երբ մերոնք ադրբեջանցիներին նման հակահարված են տալիս, գյուղացիները դուխովանում են»:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս