Բաժիններ՝

Բայդենը Յանուկովիչին կոչ է արել կառուցողական լուծում տալ խաղաղ ցուցարարների օրինական պահանջներին

Segodnya.ua-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, որի ժամանակ կոչ է արել անհապաղ վերջ դնել Կիևի կենտրոնում անվտանգության ուժերի ու ցուցարարների միջև դիմակայության էսկալացիային:

Բայդենն ընդգծել է, որ բռնություններն անընդունելի են, ինչը վերաբերում է հակամարտող երկու կողմին էլ. «Միայն Ուկրաինայի կառավարությունը կարող է ապահովել ճգնաժամի խաղաղ ավարտը: Հետագա արյունահեղությունն իր հետևանքները կունենա ԱՄՆ-ի ու Ուկրաինայի հարաբերությունների վրա»:

Բայդենը Յանուկովիչին կոչ է արել կառուցողական լուծում տալ խաղաղ ցուցարարների օրինական պահանջներին՝ ընդգծելով ընդդիմության հետ մշտական երկխոսության և իրական փոխզիջման գնալու կարևորությունը՝ որպես ճգնաժամից դուրս գալու միակ ելք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս