
Մերկելին զայրացրել են Ուկրաինայի զարգացումները

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրեն զայրացրել է Ուկրաինայում տիրող իրավիճակը և այն, թե այդ երկրի կառավարությունն ինչպես է վարվում բողոքի ակցիաների հետ.
«Մենք Ուկրաինայի կառավարությունից ակնկալում ենք ժողովրդավարական ազատությունների պահպանում, ինչը մասնավորապես վերաբերում է խաղաղ ակցիաներին, կյանքի պաշտպանությանը և բռնության բացառմանը:
Մենք ոչ միայն չափազանց մտահոգված ենք, այլև զայրացած ենք այն բանից, թե ինչպես ընդունվեցին հիմնարար իրավունքները հարցականի տակ դրած օրենքները»:
Դրա հետ մեկտեղ Մերկելն ընդգծել է, որ ներկա փուլում Գերմանիայի կառավարությունը չի դիտարկում Ուկրաինայի հանդեպ պատժամիջոցներ սահմանելը և կարծում է, որ առավել նախընտրելի է Ուկրաինայի կառավարության հետ ուղիղ բանակցությունները՝ բռնություններին վերջ դնելու համար: