Բաժիններ՝

Ուկրաինայում իրականացվում է պետական հեղաշրջման փորձ. Ազարով

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը Դավոսում (Շվեյցարիա) լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ուկրաինայում իրականացվում է պետական հեղաշրջման փորձ.

«Բոլոր նրանք, ովքեր աջակցում են այդ հեղաշրջմանը, պետք է հստակ ասեն, որ իրենք կողմ են Ուկրաինայի օրինական իշխանության տապալմանը և ոչ թե թաքնվեն խաղաղ ցուցարարների թիկունքում»:

Ազարովն ընդգծել է, որ չի կարելի այդ բողոքներն անվանել խաղաղ այն բանից հետո, ինչ այսպես կոչված խաղաղ ցուցարարներն օգտագործում են մոլոտովյան կոկտեյլներ, (տարբեր քաղաքներում) գրավում են պետական մի շարք հիմնարկներ և կատարում են հակաիրավական այլ գործողություններ:

Հունվարի 19-ից Կիևում գրանցված բախումների հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել են հարյուրավորները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031