
Հայաստանի և Ռուսաստանի ազգային հավաքականները կհանդիպեն Կրասնոդարում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Ռուսաստանի ֆուտբոլային միության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ս.թ. մարտի 5-ին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի «Կուբան» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի Ռուսաստանի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպում:
ՖԻՖԱ-ի օրացույցով միջազգային ընկերական հանդիպումների առաջին պաշտոնական օրը Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 22-րդ հորիզոնականը զբաղեցնող Ռուսաստանի ազգային հավաքականի հետ:
Սա Հայաստանի եւ Ռուսաստանի ազգային հավաքականների առաջին ընկերական հանդիպումն է: Պաշտոնական մրցաշարերում երկու երկրների ազգային հավաքականները հանդիպել են 4 անգամ: Եվրոպայի 2000 թ. առաջնության ընտրական փուլում Ռուսաստանի հավաքականը երկու անգամ հաղթել է մեր ընտրանուն՝ 3:0 և 2:0 հաշիվներով: Եվրո-2012-ի ընտրական փուլում Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է 0:0, իսկ Սանկտ-Պետերբուրգում 3:1 հաշվով հաղթել են ռուսները:
Մանրամասները այստեղ`