ԱՄՆ-ում արգելել են ուկրաինացի երկու պատգամավորի մուտքը երկիր
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում իշխող «Ռեգիոնների» կուսակցության պատգամավորներ Վլադիմիր Օլիյնիկին ու Ելենա Բոնդարենկոյին արգելել են մուտք գործել ԱՄՆ-ի տարածք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՄՆ-ում բնակվող լրագրող Միրոսլավա Գոնգաձեն:
Նա նշել է, որ պաշտոնապես Օլիյնիկին ու Բոնդարենկոյին արգելել են մուտք գործել ԱՄՆ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է վիզային պատժամիջոցները Կիևում՝ «Եվրամայդանում», բռնությունների համար պատասխանատուների համար: