Կգան մարդիկ, ովքեր կփորձեն գայթակղել ձեզ և դուրս բերել մեր ընդհանուր ընտանիքից. ԵՄ-ի դեսպանը՝ վրացիներին

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցիչ Ֆիլիպ Դիմիտրովը Գոգետի գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նրանց մոտ կգան մարդիկ, ովքեր կփորձեն գայթակղել նրանց և դուրս բերել իրենց ընդհանուր ընտանիքից: Դիմիտրովը տեղաբնակներին խորհուրդ է տվել թույլ չտալ խաբել իրենց:

Դիմիտրովը հայտարարել է, որ եթե վրացիները կարողանան հաղթահարել ԵՄ-ի ճանապարհին երկրի առջև ծառացած մարտահրավերները, ապա նրանք կունենան լավ արդյունքներ. «Ես գիտեմ, որ վրացիները հպարտ ժողովուրդ են, և դա նրանց որակներից մեկն է, որը ես գնահատում եմ: Դուք շատ բան եք վերապրել, և դուք չպետք է հանձնվեք:

Մենք հավատում ենք, որ մենք մեկ ընտանիք ենք և մենք փորձում ենք օգնել ընտանիքի անդամին: Ես այնպիսի երկրից (Բուլղարիա) եմ, որն ընդհանրապես ոչ վաղ անցյալում է դարձել ԵՄ-ի անդամ: Ես գիտեմ, թե որքան բարդ է այդ ուղին: Մենք առավելագույնս կփորձենք ձեզ հնարավորություն տալ դառնալ ընտանիքի անդամ, սակայն դա կախված է նաև ձեզանից»:

Հիշեցնենք, որ Վրաստանը նախորդ տարվա նոյեմբերի վերջին Վիլնյուսում նախաստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որի ստորագրումը նախատեսված է այս տարի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031