«Չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանը կամ իր որդին պետք է հանդիսանան էն անձինք, որ ես ոստիկանապետ փոխեմ, մի քիչ շատ չի՞».Վ.Գասպարյան (Տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր։ Հիշեցնենք, որ օրերս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի՝ Սպարտակ Ղուկասյանը խուլիգանական գործողություններ էր կատարել: Տեղի ունեցածի պատճառով պաշտոնանկ արվեց ՇՄ ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը: Տեղի ունեցած փակ խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Վարդան Ղուկասյանի որդու արարքներն են Կարեն Բաբկեխյանի պաշտոնանկության պատճառը։ «Իմ այցի նպատակն է՝ ներկայացնել տարածքային նոր ոստիկանապետին, գնդապետ Նադարյանին: Միանշանակ հայտարարում եմ, որ իմ կադրային փոփոխություններըպետք է դիտել միայն բարեփոխումների տեսանկյունով: Մասնագիտական բացահայտումների առումով բավարար եմ գնահատում Կարեն Բաբակեխյանի աշխատանքը, բայց բավարար չեմ գնահատում, որ անձնակազմը չկարողացավ իր վարչության պետին սատարել քաղաքացի-ոստիկան հարաբերություններն ըստ պատշաճի բերելու, հասնելու հարցում: Չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանը կամ իր որդին պետք է հանդիսանան էն անձինք, որ ես ոստիկանապետ փոխեմ, մի քիչ շատ չի՞»,- ասել է Վ. Գասպարյանը:
Մանրամասները՝ «Իմ Գյումրի» կայքի տեսանյութում