Բաժիններ՝

Խոշոր ավտովթար` Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ (լուսանկարներ). shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունիի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 23-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ոնեցած ավտովթարի փաստով:

Ժամը 22:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում բախվել են Գավառ քաղաքի բնակիչ, 33-ամյա Նաիրա Շաքարյանի վարած Mitsubishi Pajero IO մանկնիշի 34 ՍQ 786 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ Գվիդոն Պողոսյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 21 ԼՍ 626 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով վարորդներից Ն. Շաքարյանը և Mitsubishi Pajero-ի ուղևորներ՝ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի բնակիչ, 25-ամյա Սուրեն Մելոյանը և Գեղարքունի մարզի Երանոս գյուղի բնակիչ, 35-ամյա Արմեն Աղեկյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:

vtar

vtar1

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս