Բաժիններ՝

Ի՞նչ է նշանակում 5 օրվա ընթացքում Երևանի թվով 21 մանկապարտեզներում մատակարարներին 38 անգամ վերադարձնել ժամկետանց սնունդը

Երևան քաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակ է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին.

«Հարգելի պարոն Մարգարյան,

Հունվարի 20-ին կայացած Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ  զեկուցվեց N242  հսկողականի մասին, որը տրվել էր հունվարի 13-ին և կատարման ժամկետն էր  հունվարի 20-ը: Այն վերաբերում էր մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի որակի նկատմամբ հսկողությանը` բացառելով ժամկետանց սննդի օգտագործումը:  Զեկուցեց քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ պարոն Սիմոնյանը, ով ներկայացրեց, որ անցյալ շաբաթվա ընթացքում աշխատանքային շրջայցեր են կատարվել մայրաքաղաքի 21 մանկապարտեզներում  և մեկ շաբաթվա ընթացքում  ստուգողները 38  անգամ վերադարձրել են օրվա ստանալիք սնունդը: Ընդ որում Աջափնյակի մանկապարտեզներից 11, Արաբկիրի մանկապարտեզներից 22, Շենգավիթից` 1, Դավթաշենից` 4 անգամ: Արձանագրություններ չեն կազմվել:

Խնդրում եմ ստուգումների մասին տրամադրել հետևյալ տեղեկությունները.

 

  1. Ստուգող հանձնաժողովի կազմը,
  2. Ո՞ր 21 մանկապարտեզներում են  իրականացվել ստուգումները,
  3. Երևանի մանկապարտեզներին սնունդ մատակարարողների ցանկը` ըստ վարչական շրջանների մանկապարտեզների,
  4. Եթե տվյալ օրը մեկ անգամ է մանկապարտեզը սնունդ ստանում, ապա 21 մանկապարտեզներում ամենաշատը 21 անգամ կարող էր  ստացվելիք սնունդը վերադարձվել, ուրեմն ինչպե՞ս հասկանալ, որ օրինակ  Արաբկիրի մանկապարտեզներից 22 անգամ այն վերադարձվել, ինչպե՞ս է կազմակերպվել երեխաների սնունդն  այդ օրը:

Շնորհակալություն համագործակցության համար»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս