Այս տարի Թուրքիայի ռազմաօդային ուժերից հեռացել է 47 օդաչու
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ 2014 թվականի հունվարին Թուրքիայի ռազմաօդային ուժերը լքել է 47 օդաչու: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը: Վերջինս, սակայն, չի մանրամասնել, թե ինչն է դրա պատճառը:
Ավելի վաղ Յըլմազը հայտարարել էր, որ երկու տարում Թուրքիայում իրենց ցանկությամբ զինված ուժերից հեռացել է մոտ 300 օդաչու: Նրա խոսքերով՝ նրանք հանդիսացել են F-16 և F-4 կործանիչների օդաչուներ: Յըլմազն ընդգծել էր, որ այդ ամենը հանգեցրել է Թուրքիայի ռազմաօդային ուժերում կադրային դեֆիցիտի, սակայն ոչ ռազմաօդային ուժերի թուլացմանը: