Էդուարդ Շարմազանովը՝ Սերժ Սարգսյանի առողջության մասին. «Ազատություն»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ կորեական chosun.com կայքը այսօր գրել էև, որ Կորեայի ծաղկող առողջապահական տուրիստական ինդուստրիան առաջին անգամ իր հարկի տակ ընդունել է այլ պետության ղեկավարի` Հայաստանի նախագահին, ով վերականգնողական բուժում է անցել:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ առայժմ նախագահի նստավայրը չի մեկնաբանել, թե որքանով են իրականությանը համապատասխանում կորեական կայքում տեղ գտած տեղեկությունները:

Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը առողջական խնդիրներ ունի՞,  Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Անհանգստացողներին տեղեկացնեմ, որ նախագահը շատ առողջ է, առույգ է և իրականցնում է իր պարտականությունները: Երեկ էլ նա 2.5 ժամ վարել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նախագահի առողջությամբ անհանգստացողների ցանկանում եմ առողջություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031