Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն ու ՌԴ-ը կհամագործակցեն Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հարցում

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը պայմանավորվել են Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հարցում տեղեկատվության փոխանակման ու հնարավոր փոխգործակցության շուրջ:

Բրիդլավի խոսքերով՝ Ռուսաստանն ու բազում երկրներ խորհրդակցություններ են անցկացնում առաջիկա օլիմպիական խաղերի վերաբերյալ: Նա հավելել է, որ դրանց արդյունքներով ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ ընդգծելով, որ չի կարող մանրամասնել դրանց կոնկրետ բովանդակությունը: Գեներալը հավելել է, որ օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հարցում իրենք համագործակցելու են Ռուսաստանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031