Բաժիններ՝

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Անդրեյ Կլյուևը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Անդրեյ Կլյուևին նշանակել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Այս մասին հայտնել է նախագահի կայքը:

Յանուկովիչի հրամանով՝ Կլյուևին ազատել են Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 2012 թվականի փետրվարի 15-ից:

Հունվարի 17-ին Յանուկովիչը պաշտոնանկ էր արել նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Լևոչկինին, ինչից հետո նրան նշանակել էր իր խորհրդական: Լևոչկինը նախագահի աշխատակազմը գլխավորել է 2010 թվականի փետրվարի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031