Բաժիններ՝

Ադրբեջանի ՊՆ-ը դիմել է պրոֆեսիոնալ զինվորական դառնալու ցանկություն ունեցողներին

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ը դիմել է պրոֆեսիոնալ զինվորական դառնալու ցանկություն ունեցողներին: Այս մասին հայտնել է ՊՆ-ի մամուլի ծառայությունը:

Երկարաժամկետ (գերաժամկետ) զինծառայության անցնել ցանկացողները պետք է դիմեն այն զորամասերի հրամանատարություններին, որոնցում նրանք կցանկանան անցկացնել իրենց զինծառայությունը:

Ադրբեջանի ՊՆ-ը խնդրել է, որ նման հարցով չդիմեն դատվածություն ունեցող անձինք, ինչպես նաև անպատշաճ ու զինծառայողի պատիվն արատավորող գործողությունների համար զինծառայությունից հեռացված զինվորականներն ու ռեզերվ ուղարկվածները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031