Սեյրան Օհանյանը՝ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի մասին
Լրագրողներն այսօր ՀՀ պաշտպանության նախարարից հետաքրքրվեցին՝ արդյոք լարված իրավիճակը կարո՞ղ է որևէ կերպ անդրադառnալ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի ճակատագրի վրա:
Ի պատասխան Սեյրան Օհանյանն ասաց, որ հայկական կողմը, համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ, ամեն ինչ անում է՝ ռազմագերուն ետ վերադարձնելու համար: «Ցավոք սրտի, գիտեք, որ պետական կապի բացակայությունը հնարավորություն չի տալիս, որպեսզի մենք արագ և լիարժեք իրականացնենք աշխատանքները և ետ վերադարձնենք նրան: Բայց մենք մեր աշխատանքները շարունակելու ենք այդ ուղղությամբ: Գտնում եմ, որ և միջազգային կառույցները պետք է համապատասխան ազդեցություն ունենան այս իրավիճակին, և Ադրբեջանի ղեկավարությունը պետք է խելամիտ գտնվի և հասկանա, որ բանակցային գործընթացին, խաղաղ պայմաններում հակամարտության լուծմանն այլընտրանք չկա, ռազմական լարվածությունը միշտ կբերի այդ գործընթացի խափանմանը: Եվ մենք էլ միշտ մեր դիրքապահների և անձնուրաց գործողությունների միջոցով, և նաև հայկական բանակի պարաստականությամբ միշտ պատրաստ ենք լինելու հակահարվածներ տալ»,- ի պատասխան ասաց Սեյրան Օհանյանը: