
ԱՄՆ-ում F-35B կործանիչների մատակարարմանը խոչընդոտում են ծրագրային ապահովման խնդիրները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության՝ Պենտագոնի շահագործման փորձարկումների ու գնահատման վարչությունը պատրաստել է հերթական զեկույցը F-35B Lightning II հեռանկարային կործանիչների մշակման ծրագրի մասին:
Նոր փաստաթղթի համաձայն, այն մշակողներին նախկինի նման չի հաջողվել հասնել ծրագրային ապահովման աշխատանքների կայունությանը և հայտնաբերված սխալների վերացմանը: Այդ պատճառով ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը կարող է F-35B-ի սկզբնական օպերատիվ պատրաստությունը սկսել նախատեսած ժամկետից գրեթե մեկ տարի ուշացումով:
Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա 2016 թվականի հուլիսին: Փորձարկումները ցույց են տվել, որ կործանիչների ծրագրային ապահովման համակարգը գործելիս հաճախ է հայտնել խափանումների ու տարբեր սխալների մասին: Տվյալ հարցով վարչության հաջորդ զեկույցն ԱՄՆ կոնգրեսին կներկայացվի առաջիկա շաբաթներին: