Բաժիններ՝

Կահիրեում այսօր տեղի է ունեցել երեք պայթյուն. Reuters

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կահիրեի մետրոպոլիտենի կայարաններից մեկի մոտ պայթյուն է գրանցվել: Տեղի ԶԼՄ-ները հայտնել են, որ պայթյունի հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել է 15 մարդ: Ավելի ուշ Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հերքել է այդ տվյալները՝ նշելով, որ վիրավորվել է 5 ոստիկան:

Գերատեսչությունն ընդգծել է, որ մետրոյի մուտքի հարևանությամբ պայթեցվել է ինքնաշեն պայթուցիկ սարք: Reuters-ի տվյալներով՝ պայթել է նռնակ, որը ոստիկանների վրա է նետել նրանց մոտով անցնող մարդը: Ավելի ուշ Reuters-ը հայտնել է նաև երրորդ պայթյունի մասին: Մայրաքաղաքի արվարձանում պայթեցվել է ինքնաշեն պայթուցիկ սարք: Դրա հետևանքներն անհայտ են:

Կահիրեում մի քանի ժամ առաջ գրանցված առաջին պայթյունի հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել ավելի քան 50 մարդ: ՆԳՆ-ի տվյալներով՝ պայթեցվել է պայթուցիկով լեցուն ավտոմեքենա:

Հիշեցնենք, որ հունվարի սկզբներին ամերիկյան The New York Times թերթի սյունակագիրներ Դանիել Բենջամինն ու Սթիվեն Սայմոնը գրել էին, որ կարիք չկա ստեղծել նոր «Ալ-Քաիդա»՝ նկատի ունենալով Եգիպտոսում ստեղծված իրավիճակը.

«Եթե եգիպտական բանակը չդադարեցնի «Մուսուլման եղբայրներ» շարժման վրա իր լայնամասշտաբ հարձակումը, իսկ Ամերիկան ու Եվրոպան չփոխեն տվյալ հարցում իրենց դիրքորոշումը, ապա դա կարող է առաջացնել իսլամական ահաբեկչության նոր ալիք, որն իրենում կընդգրկի ոչ միայն Հյուսիսային Աֆրիկյան, այլև՝ Արևմուտքի մի շարք երկրներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս