168.am-ի տեղեկություններով՝ նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իրենց արձակուրդն են անցկացնում Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում: Նրանց ուղեկցում են Հայաստանի մի քանի գործարարներ ու քաղաքական գործիչներ:
Հունվարի 20-ից Թբիլիսիի վրայով կթռչեն ռուսական մի շարք կործանիչներ ու «Իլ-76» տիպի մեկ ռազմա-տրանսպորտային ինքնաթիռ:
«Իրականում երկուսն էլ չեն հերքում, որ (շինարարական.- Ա.Ս.) փուչիկը փչվել է, բայց այս պարագայում մեկը մյուսին մեղադրում է փուչիկը փչելու մեջ, մյուսն էլ նրան մեղադրում է փուչիկը պայթեցնելու մեջ:
Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունը:
Չնայած նրան, որ երկխոսությունը պաշտոնապես դեռ ընթացքի մեջ է՝ Գերմանիայի կառավարությունն այլևս հույսեր չունի, որ կստորագրվի այդպիսի պայմանագիր:
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը պատրաստվում է քրեական վերաքննիչ դատարան բողոքարկել Վ. Ավետիսյանի կալանքը երկարացնելու մասին դատարանի որոշումը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անցկացրեց տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Նշելով, որ 2013 թվականը հաջողակ տարի էր բոլոր առումներով, նա կարևորեց 2014 թվականի համար նախատեսված ծրագրերի իրականացման ուղղությամբ տարեսկզբից կատարվող աշխատանքների արդյունավետությունն ու նպատակայնությունը:
Գիշերը տեղացած ձյունը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքում խափանումներ է առաջ բերել: Սակայն առավոտվա ժ. 8-ից օդանավակայանը վերադարձել է աշխատանքային բնականոն ռեժիմի:
Ուկրաինայի Գերագույն վարչական դատարանը չեղյալ չի հայտարարել Հարկային օրենսգրքի ուղղումները:
Երեկ Առավոտ-ը գրել էր, որ ոստիկանության 6-րդ վարչությունը խուզարկում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնատունը, սակայն ավելի ուշ Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, պատասխանելով հենց «Առավոտ»-ի հարցին, թե ինչո՞ւ են ոստիկանները խուզարկել Ղուկասյանի առանձնատունը, պատասխանել է` «խորհուրդ կտամ քիչ հետևել կայքերին, դրանք հիմարություն են տարածում»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի կառավարության մամլո ծառայության ղեկավար Ակիֆ Ալին:
Հիմնադրամի աշխատակիցները մեղադրվում են Սիրիային զենք մատակարարելու մեջ:
«Մեր հավաքը տեղի է ունեցել հունվարի 5-ին, խոսել են խնդիրներից, բայց հավատացնում եմ ձեզ` նման հայտարարություններ չեն եղել»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
«Տեսակցությունների արգելքը հանել են: Մեր պայքարի առաջին պտուղները ստացանք: Այժմ գնում եմ պապայի մոտ իսկ հետո կշարունակենք պայքարը նրանց ազատության»:
Յըլդըզի խոսքերով՝ Անկարան հաշվի է առնում իրաքյան կառավարության կարծիքը:
Ազգությամբ քուրդ 56-ամյա Մոհամադ Ասադը Հայաստան է ժամանել Նիդեռլանդներից՝ նախորդ տարվա վերջին օրը, դեկտեմբերի 31-ին։ Երկար տևող հանգստյան օրերը գարմացրել են նրան, կարևոր գործով է այստեղ, քաղաքական ապաստան է ուզում Հայաստանում։
Ճանապարհային ոստիկանությունը, պայմանավորված ձյան առատ տեղումներով, այսօր ժամը 6.00-ից սկսել է «Օգնություն ճանապարհներին» միջոցառումը, որի նպատակն է՝ աջակցություն ցուցաբերել վարորդներին, հարկ եղած դեպքում որոշ ճանապարհահատվածներում սահմանափակել երթևեկությունը, դուրս բերել և տեղափոխել ձյան մեջ թաղված մեքենաները, անհրաժեշտության դեպքում տեղափոխել ու տեղավորել ուղևորներին, վարորդներին իրազեկել ճանապարհների վիճակի մասին:
Հունվարի 09.07-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մեհրաբյան փողոցում` նախկին գարեջրի գործարանի տարածքում, կիսաքանդ պատի մեջ այրվում է ապակեբամբակ:
ԱԷՄԳ-ին մոտ կանգնած աղբյուրը ռուսական գործակալությանը հայտնել է, որ բանակցությունների հետաձգման նախաձեռնությամբ հանդես է եկել իրանական կողմը:
Հունվարի 14-ին, ժամը 09.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 2 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բռնությունների մակարդակով նախորդ տարվա առաջատարը նախկինի նման Մոսկվան է, ուր սպանվել է 8 և վիրավորվել է 53 մարդ:
«Մոտենում է հունվարի 20-ը։ Այդ օրը Ադրբեջանում նշվում է, այսպես կոչված, «Սև հունվարը». այդ օրը խորհրդային բանակը մտավ Բաքու (սպասելով, մինչև կավարտվեն հայերի ջարդերը)։»
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն խորհուրդ է տալիս ավտովարորդներին՝ նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու գործընթացը չհետաձգել մինչև նախկին պայմանագրի ժամկետի ավարտը
Քննարկվել է Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության և այս ենթատեքստում` Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև հետագա համագործակցությունը:
Ռուսաստանի օրենսդրությունը խախտած այդ անձանց 3-10 տարով արգելվել է մուտք գործել երկիր:
2013թ. դեկտեմբերի 25-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորվել է 52 վարկ`618 մլն ՀՀ դրամ ծավալով:
Այն 6-9 տարեկանների համար նախատեսված ձեռնարկ է: Գրքի 1-ին մասը հրատարակվել է 2008 թվականին, 2012 թվականին հրատարակվել է 2-րդ մասը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում:Սույն ձեռնարկը նախարարության կողմից երաշխավորված չէ: Այն ո՛չ դասագիրք է, ո՛չ մեթոդական նյութ է, ո՛չ էլ՝ ուսումնաօժանդակ նյութ»:
Ուկրաինայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները Գերագույն ռադայի նիստի սկսվելուց կես ժամ առաջ շրջափակել են խորհրդարանի ամբիոնն ու պրեզիդիումը:
Ինչպես գրում է թերթը, վերջին օրերին քաղաքում հասարակական տրանսպորտից օգտվելու համար անհրաժեշտ է հագնվել շատ տաք և ունենալ ծով համբերություն, քանի որ մի քանի ուղղություններով ավտոբուսներն ու երթուղային տաքսիները երթևեկում են 15-20, երբեմն էլ 30 րոպե միջակայքուվ։
Այդ կապակցությամբ Եգիպտոսում ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ: