Բաժիններ՝

Վիտալի Կլիչկոն կարող է զրկվել երկրի նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունքից

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն վարչական դատարանը չեղյալ չի հայտարարել Հարկային օրենսգրքի ուղղումները, որոնք ուկրաինական ընդդիմադիր «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյին կարող են զրկել երկրի նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունքից:

Այս մասին հայտարարել է դատարանի մամլո ծառայությունը: Այդ ուղղումները Գերագույն Ռադայի կողմից ընդունվել են նախորդ տարվա հոկտեմբերի 24-ին, իսկ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դրանց տակ ստորագրել է նոյեմբերի 8-ին: Ընդդիմության ներկայացուցիչներին դուր չէր եկել փաստաթղթի դրույթներից մեկը:

Դրանում նշված էր, որ եթե անձն ունի օտար երկրում մշտական բնակության իրավունք, ապա համարվում է, որ նա չի բնակվում Ուկրաինայում: Ուկրաինայի նախագահի պաշտոնին հավակնող Կլչիկոն այդպիսի իրավունք ունի Գերմանիայում, ուր որոշակի ժամանակ հարկեր է վճարել:

Մինչդեռ օրենքով նախագահի թեկնածուն պետք է ընտրությունների օրվան նախորդած 10 տարվա ընթացքում բնակվի Ուկրաինայում: Կլիչկոն ավելի վաղ իշխանական սադրանք էր որակել այդպիսի ուղղումների ընդունումը՝ հայտարարելով, որ իրեն կհաջողվի վերացնել դրանք նախքան քվեարկությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս