Բաժիններ՝

Կատարի վարչապետը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը չի կարող թույլ տալ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության հերթական սրում

Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման բին Ջասիմ ալ-Թանին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Դոհան շարունակում է աշխատել Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության թուլացման ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

«Իրավիճակը Մերձավոր Արևելքում չի հանդուրժի ԱՄՆ-ի և Իրանի միջև էսկալացիայի նոր փուլ», – ասել է Կատարի վարչապետը։

Ալ-Թանին նշել է, որ Կատարն աշխատում է ԱՄՆ-ի և Իրանի հետ՝ բանակցային գործընթացը վերսկսելու և դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ։ Նա հավելել է, որ երկու կողմերին լարվածության թուլացման կոչեր են ուղղել։

Ավելի վաղ Կատարի վարչապետը Վաշինգտոնում հանդիպում էր անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Պաշտոնյաները վերահաստատել են ԱՄՆ-Կատար գործընկերության ամրությունը և քննարկել տնտեսական ու անվտանգային ընդհանուր առաջնահերթությունների շուրջ համագործակցության խորացումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30