
Փաստաբանը կբողոքարկի Վոլոդյա Ավետիսյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշումը

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը պատրաստվում է քրեական վերաքննիչ դատարան բողոքարկել Վ. Ավետիսյանի կալանքը երկարացնելու մասին դատարանի որոշումը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ա. Զաքարյանը: «Միանշանակ բողոքարկելու եմ, որովհետև իմ գնահատմամբ դա խայտառակ դատական ակտ է»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Զաքարյանը: Նշենք, որ երեկ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ևս երկու ամսով երկարացրել է Վոլոդյա Ավետիսյանի կալանքի ժամկետը:
Ազատամարտիկը ձերբակալվել է դեռ սեպտեմբերի 20-ին: Նա մեղադրվում է խարդախություն և խարդախության փերձ կատարելու մեջ: