Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունները հետաձգվել են փետրվարի 8-ին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 21-ին Թեհրանում նշանակված Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունները հետաձգվել են փետրվարի 8-ին: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի մամլո ծառայությունը:

Ինչպես և պլանավորվել էր ավելի վաղ, խորհրդակցություններն անցկացվելու են Թեհրանում: ԱԷՄԳ-ին մոտ կանգնած աղբյուրը ռուսական գործակալությանը հայտնել է, որ բանակցությունների հետաձգման նախաձեռնությամբ հանդես է եկել իրանական կողմը:

Սրանից առաջ իրանական IRNA լրատվական գործակալությունը հայտնել էր, որ ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները տեսչական այցով հունվարի 18-ին ժամանելու են Իրան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031