Բաժիններ՝

Վարդան Ղուկասյանի առանձնատունը չեն խուզարկել. հերքում են խոսնակն ու ոստիկանությունը

Երեկ  Առավոտ-ը գրել էր, որ ոստիկանության 6-րդ վարչությունը խուզարկում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնատունը, սակայն ավելի ուշ Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, պատասխանելով հենց «Առավոտ»-ի հարցին, թե ինչո՞ւ են ոստիկանները  խուզարկել Ղուկասյանի առանձնատունը, պատասխանել է` «խորհուրդ կտամ քիչ հետևել կայքերին, դրանք հիմարություն են տարածում»:

NewsBook-ի լրագրողը տեղեկությունը փորձել է  ճշտել Ղուկասյանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղաբեկյանից, որը հերքեց այն:

Լրագրողի հարցին` եթե ոչ Ղուկասյանի առանձնատանը, ապա դրա մոտակայքում ոստիկաններ եղե՞լ են, տեղի՞ է ունեցել որևէ արտառոց բան, որը մարդկանց տեղիք կտար մտածելու, թե ոստիկանները Ղուկասյանի առանձնատանն են, Աղաբեկյանը պատասխանել է, որ ինքը նմանատիպ տեղեկությունների չի տիրապետում, միայն կարող է ասել, որ Ղուկասյանի առանձնատունը չի խուզարկվել:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս