
Թուրքական ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել իրավապաշտպան կազմակերպության գրասենյակում

CNN Türk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունն այսօր խուզարկություն է իրականացրել «Մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության և հումանիտար օգնության հիամնադրամ» հասարակական կազմակերպության գրասենյակում:
Դա իրականացվել է Սիրիային սահմանակից Քիլիս նահանգում: Հիմնադրամի աշխատակիցները մեղադրվում են Սիրիային զենք մատակարարելու մեջ: Խուզարկույան ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցներն առգրավել են գրասենյակի համակարգիչներն ու տեղեկատվության այլ կրիչներ:
2013 թվականի նոյեմբերին Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում գտնվող Ադանա նահանգում իրավապահները կանգնեցրել էին մի բեռնատարի, որում հայտնաբերվել էր 1200 մարտագլխիկ և այլ զենք, որոնք նախատեսված էին Սիրիայի ապստամբների համար: