
Ադրբեջանի կառավարության շենքում նույնպես արգելվել է սմարթֆոններ օգտագործելը

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի կառավարության շենքում խորհրդարանի նման արգելք է դրվել սմարթֆոններից օգտվելու վրա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի կառավարության մամլո ծառայության ղեկավար Ակիֆ Ալին:
Վերջինիս խոսքերով՝ այդ արգելքը գործում է դեռևս նախորդ տարեվերջից: Նա ընդգծել է, որ դա «ծառայում» է անվտանգության կանոնների պահպանմանը: Սրանից առաջ էլ սմարթֆոններվ մուտք գործելն արգելվել էր Ադրբեջանի խորհրդարանում:
Հիշեցնենք, որ խորհրդարանի աշնանային նստաշրջանի ժամանակ լրագրողներն իրենց սմարթֆոններով ֆիքսել են, որ պատգամավորները քվեարկում են միմյանց փոխարեն, կամ մեկ պատգամավորը քվեարկում է միանգամից մի քանիսի փոխարեն: