
Գերմանիայի ու ԱՄՆ-ի միջև հակալրտեսական համաձայնագիր կնքելը տապալման շեմին է. Süddeutsche Zeitung

Գերմանական Süddeutsche Zeitung թերթի փոխանցմամբ՝ տապալման շեմին է գտնվում Գերմանիայի ու ԱՄՆ-ի միջև միմյանց հանդեպ լրտեսական գործունեությամբ զբաղվելուց հրաժարվել ենթադրող երկկողմ համաձայնագրի ստորագրումը: Այս մասին թերթին հայտնել է բանակցություններին գերմանական կողմի մասնակիցներից մեկը:
Չնայած նրան, որ երկխոսությունը պաշտոնապես դեռ ընթացքի մեջ է՝ Գերմանիայի կառավարությունն այլևս հույսեր չունի, որ կստորագրվի այդպիսի պայմանագիր, քանի որ ԱՄՆ-ը հրաժարվում է տալ ապագայում գերմանական կառավարության անդամներին և քաղաքական այլ գործիչների չլրտեսել պարտադրող համաձայնություն:
Բացի այդ, ամերիկյան հատուկ ծառայությունները մտադիր չեն բացահայտել այն տեղեկատվությունը, եթե երբ են սկսել գաղտնալսել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը, և թե իրականացվել կամ ներկայումս գաղտնալսում իրականացվում է գերմանացի այլ քաղաքական գործիչների հանդեպ:
ԱՄՆ-ի հատուկ ծառայություններից Մերկելի բջջային հեռախոսը գաղտնալսելու մասին վկայել էին Էդվարդ Սնոուդենի բացահայտումները: