Հայկական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը հայտնի է՝ որպես տրոֆիկ խոցերը, թարախակալած վերքերը, ջրգողությունն ու քլորոզը բուժող միջոց: Այլ ժողովուրդներ երեսնակն օգտագործում են պոդագրայի, գոտկացավերի, մաշկի քերծվածքների, միզաքարային դիաթեզի, ենթաստամոքսային գեղձի ախտահարման, նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի դեպքում:
Սկզբնական շրջանում ծեծի ենթարկելով, այնուհետև դրա սպառնալիքով, նրանք հարկադրել են զբաղվել մուրացկանությամբ, ստացել անչափահաս երեխաներ Ներսիսյանների կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները և ուղղել իրենց ընտանիքի կարիքները հոգալուն:
Իրականում շատ մարդիկ են երազում այն մասին, թե ի՞նչ են ցանկանում ունենալ, սակայն ոչ բոլորն են նրանցից փորձում դա անել: Բայց անհրաժեշտ է փորձել և ուղղակի անել դա, և, փորձելուց բացի, կարևոր է չվախենալ ձախողումից: Այո՛, իրականում դուք պետք է հասկանաք, որ կարող եք նաև ձախողվել, և դա նորմալ է: Ձախողվելը վատ չէ:
Միասնական քննչական մարմինը, ինչպես և այդ կարգի բոլոր մարմինները, պետք է նախատեսված լինի Սահմանադրությամբ, և նրանց ղեկավարների նշանակման հարցը ևս պետք է սահմանադրական մակարդակով լուծվի:
Պատվիրակությունների մի մասն արդեն Հայաստանում է եւ նոյեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 1-ին հանդիպումներ են ունեցել ՀՀ մարզերում, հայաստանցի գործընկերների հետ քննարկել համագործակցության զարգացման հեռանկարները:
Խաղողի տերևն ունի բարձր ֆերմենտատիվ ակտիվություն, հեշտությամբ է փոխանցում իր օգտակար նյութերը ջերմային մշակման ժամանակ։
Եվրոպան ճակատագրական սխալ արեց, երբ Ս.Սարգսյանի կողմից բառացիորեն կեղծված ընտրությունները հալած յուղի տեղ ընդունեց: Եվրոպան դեռ պատասխան է տալու դրա համար: Եվրոպայի դեմքին կա այդ խարանը, որ նա չկարողացավ ըստ արժանվույն գնահատել այն կեղծիքները, որ տեղի ունեցան և՛ փետրվարի ընտրությունների ժամանակ, և՛ հատկապես դրան նախորդող ժամանակաշրջանում:
Դ. Թամրազյանը անձնապես վիրավորված է եղել իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մ. Հունանյանից: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Մ. Հունանյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է նրա վարձակալած բնակարան, ասել, թե իբրև անակնկալ նվեր ունի տալու, վերջինիս խնդրել է փակել աչքերը:
Պարզվել է, որ Է. Լ.-ին (ծնվ. 1985թ.) պատկանող «Օպել Աստրա» մակնիշի 34 SC 791 պ/հ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:
Մեր երեխաները գիտեն, որ նրանց որևէ ժառանգություն չի մնալու։
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Ցուն «ակոսների» միջոցով վրձինը բացահայտում է իրերի կենդանի դեմքը: Բայց լեռները կարող են հազարավոր զանազան ձևեր ընդունել, և այստեղից հետևում է, որ դրանց ռելիեֆի արտահայտումը չի կարող հանգեցվել միասնական բանաձևի:
Բանկին չի թույլատրվում իր ընդհանուր կապիտալի 5%-ից ավելի գումարով վարկ, այլ փոխառություն, երաշխիք կամ երաշխավորություն տրամադրել իր հետ կապված անձին (բանկի հետ կապված բոլոր անձանց գծով թույլատրելի սահմանաչափը կազմում է 20%):
Թունավորման նախանշաններով Հանրապետական ծննդատուն է տեղափոխվել Կոնդի բնակիչ Ս. Ե. (1989թ.):
Տիգրան Մեծ և Նար-Դոս փողոցների խաչմերուկում գտնվող խանութներից մեկում Grand Candy ապրանքանիշի կոնֆետներ գնած քաղաքացին կոնֆետում որդ է հայտնաբերել:
«Ինձ համարում են ամանաաղքատ նախագահը, սակայն ես ինձ աղքատ չեմ զգում: Աղքատները նրանք են, ովքեր աշխատում են միայն նրա համար, որպեսզի ապրեն շքեղության մեջ: Դա ներքին ազատության խնդիր է»,-ասել է Մուխիկան:
Մինչ այդ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել էր, որ պետական լեզվի մասին պետք է զբաղվի պետությունը, որպեսզի վրացերենի սահմանադրական պաշտպանությունը երաշխավորված լինի:
Մարմնավաճառների ծառայություններից առաջին անգամ օգտվողները կվճարեն 1,5 հազար եվրո տուգանք, կրկնվելու դեպքում արդեն` 3,75 հազար եվրո:
Նոյեմբերի 11-ին Երևանի Նորք-Մարաշ հիվանդանոցային համալիրում մահացել էր մեկամյա Մերի Սարգսյանը: Հարազատների պնդմամբ երեխային առանց բուժզննում իրականացնելու պատվաստել էին, այն դեպքում, երբ փոքրիկը հիվանդ է եղել գաղտնի թոքաբորբով: Նույնանման ևս մեկ միջադեպ այս տարվա օգոստոսին տեղի էր ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում:
Անթալիայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության հինգերորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցն Ադրբեջանն էր, որի հետ վերջերս Եվրոպայի թիմային առաջնության շրջանակում կայացած դիմակայությունն ավարտվել էր 2:2 հաշվով:
Երջանիկ մանկությունը մարդկանց հետագայում հարուստ է դարձնում. Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները: Նրանց համոզմամբ՝ եթե մարդիկ մանկության տարիներին երջանիկ են եղել, ապա դա երաշխավորում է, որպեսզի հետագայում նրանք հարուստ կլինեն:
Ռազմիկ Ամյանի երգի հիման վրա թանգարանում նկարահանումներ կատարելը հետաքրքրել է զուտ ֆինանսական առաջարկից ելնելով, սակայն ես չեմ իմացել, թե կոնկրետ ի՞նչ երգի հիման վրա է նկարահանվելու տեսահոլովակը: Խոսակցություններ եղան, թե ցուցանմուշներն ապամոնտաժվել, տեղաշարժվել են, բայց կտրականապես հերքում եմ, նման բան չի եղել, ոչինչ չի տեղաշարժվել:
Կա՞ պատասխան` ինչո՞ւ որևէ բարձրաստիճան պաշտոնյա մեր երկրում հրաժարական չի տալիս. ի վերջո, պաշտոնից արժանապատիվ հեռանալու պատճառները չափազանց շատ են: Ավելի շատ, քան պաշտոնում մնալու հիմնավորումները:
Ծաղկաշատի բնակիչ Արփիկ Մելքումյանը շուտով կյանքի մեկ դարը կբոլորի: Փաստաթղթերով նա 1915 թվականի ծնունդ է և 100-ամյակը կբոլորի եղեռնի 100-րդ տարելիցի հետ միաժամանակ:
Հ. Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թ. մարտի սկզբներին իր ծանոթ Ս. Տոնոյանից ստանացել է Վրաստանում գերհարստացված ուրան տեսակի ռադիոակտիվ նյութ իրացնելու, այդ նպատակով Հայաստանի քաղաքացի Գ. Դադայանի միջոցով այն հայթայթելու ու Վրաստանի պատվիրատուներին մատակարարելու առաջարկ:
Նրան տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ և բուժօգնություն ցուցաբերելով` դուրս գրել հիվանդանոցից:
Կենսաթոշակային բարեփոխումները փոքր բիզնեսի վրա կարող են շատ բացասական ազդել. եթե մոդելն այնպես լինի, որ աշխատողը չվճարի, դա մնա գործատուի վրա, ապա վատ ազդեցություն կունենա, իսկ եթե աշխատողը գիտակցաբար ինքը վճարի և գործատուն չկրի այդ բեռը, իրական ազդեցություն չի լինի: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նոյեմբերի 28-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի տարածքում ստուգման է ենթարկվել 1981 թ. ծնված Սամվել Խ.-ի վարած «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է 42-44 սմ տրամագծով և 1.5 մ երկարության հաճարենու 21 գերան: Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստում:
Ինչ ցանես, այդ էլ կհնձես, սա է իրականությունը, և իշխանությունները սա պետք է հասկանան: Հաճախ նրանք հենց այս մոլորության մեջ են, և երբ այդ հրամայականը չի երևում, իրենց թվում է, թե չի էլ երևալու, բայց այդպես չէ: Ժամանակը իր օրինաչափություններով հանձնում է քեզ կոնկրետ իրավիճակի, երբ ստիպված ես լինում տեսնել արածներիդ արդյունքները բաց աչքով: