
Որդ՝ Grand Candy-ի կոնֆետի մեջ (լուսանկար)

Տիգրան Մեծ և Նար-Դոս փողոցների խաչմերուկում գտնվող խանութներից մեկում Grand Candy ապրանքանիշի կոնֆետներ գնած քաղաքացին կոնֆետում որդ է հայտնաբերել, հայտնում է Newsbook.am-ը: Հատկանշական է, որ խանութի վաճառողները հետագայում գնորդին տեղեկացրել են, որ կոնֆետների այդ խմբաքանակն իրենք նոր են ստացել: Քաղաքացին կոնֆետի լուսանկարներն ուղարկել է NewsBook-ի խմբագրություն:
Լուսանկարում՝ Grand Candy-ի կոնֆետն ու որդը: