Վլադիմիր Պուտինի անվտանգությունն ապահովելու համար վտանգվել է կռունկավարը
aravot.am –ի փոխանցմամբ`դեկտեմբերի 2-ին Գյումրի ժամանող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ծաղիկներ դնել նաև Ամենափրկիչ եկեղեցու ետնամասում գտնվող երկրաշարժի զոհերի հուշարձանին: Այդ պատճառով էլ ՀՀ իշխանությունները բարեկարգման աշխատանքներ սկսեցին նաև եկեղեցու ետնամասում: Ու որպեսզի ՌԴ նախագահի անվտանգությունն ապահովեն, Ամենափրկիչ եկեղեցին կառուցող Վարդան Ղուկասյանին ևս պարտադրեցին եկեղեցու վրա աշխատող ավտոկռունկը հեռացնել:
Այսօր կեսօրին ավտոկռունկը հեռացնելիս արտակարգ դեպք է գրանցվել, տեխնիկան շուռ է եկել, և վնասվել է կռունկավարի` 1968 թվականին ծնված Վալերի Ալբերտի Հայրապետյանի գլուխը: Նրան տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ և բուժօգնություն ցուցաբերելով` դուրս գրել հիվանդանոցից:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: