Ուրուգվայի նախագահը նախարարներին զրկել է արձակուրդից
Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան, ով համարվում է աշխարհի ամենաաղքատ նախագահը, նախարարներին առաջարկել է արձակուրդ չվերցնել մինչեւ երկրում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ավարտը, որոնք նախատեսվում են 2014թ. հոկտեմբերին, հաղորդում է իսպանական ABC պարբերականը:
«Ոչ մի արձակուրդ: Հիմա մեծ ծավալի աշխատանք կա անելու, որը հարկավոր է անել մինչեւ հաջորդ կառավարության գալը»,-հայտարարել է Մուխիկան: Բացի այդ, նա խորհուրդ է տվել նախարարներին չչարաշահել արտասահամանյան ուղեւորությունները:
Մուխիկան հայտնի է իր ասկետական կենսակերպով: Նա հրաժարվել է նախագահական պալատից եւ բնակվում է Մոնտեվիդեոյի մոտ գտնվող իր ընտանեկան ֆերմայում: Յուրաքանչյուր առավոտ 78-ամյա նախագահը գնում է ջրհորից ջուր բերելու եւ ստանում է ամսական 775 դոլար աշխատավարձ, որը համապատասխանում է երկրում միջին աշխատավարձի մակարդակին:
«Ինձ համարում են ամանաաղքատ նախագահը, սակայն ես ինձ աղքատ չեմ զգում: Աղքատները նրանք են, ովքեր աշխատում են միայն նրա համար, որպեսզի ապրեն շքեղության մեջ: Դա ներքին ազատության խնդիր է»,-ասել է Մուխիկան: