
Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի հետ

Անթալիայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության հինգերորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցն Ադրբեջանն էր, որի հետ վերջերս Եվրոպայի թիմային առաջնության շրջանակում կայացած դիմակայությունն ավարտվել էր 2:2 հաշվով: Այսօր ևս գրանցվեց նույն արդյունքը, հայտնում է allsport.am-ը:
Մեր ընտրանու կազմում Սերգեյ Մովսեսյանը սևերով ոչ-ոքի է խաղաց Էլթաջ Սաֆարլիի հետ, ապա Վլադիմիր Հակոբյանը 39-րդ քայլում պարտության մատնեց Նիջատ Մամեդովին, Գաբրիել Սարգսյանը սևերով 46-րդ քայլում պարտվեց Վասիֆ Դուրարբեյլիին: Հայաստանի հավաքականի առաջատար, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Լևոն Արոնյանի մրցակիցը Ռաուֆ Մամեդովն էր: Արոնյանը ևս կիսեց միավորը:
Հայաստան-Ադրբեջան’ 2:2
1. Լևոն Արոնյան (2801) – Ռաուֆ Մամեդով (2647) 0.5:0.5
2. Էլթաջ Սաֆարլի (2653) – Մովսիսյան Սերգեյ (2700) 05:05
3. Վլադիմիր Հակոբյան (2681) – Մամեդով Նիջաթ (2616) 1:0
4. Վասիֆ Դուրարբեյլի (2559) – Գաբրիել Սարգսյան (2676) 1:0