Այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի, որը շատ վատ վիճակում էր եւ չէր վերանորոգվել վերջին 10-15 տարվա ընթացքում:
Նոյեմբերի 29-ին, ժամը 12.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտաի թիվ 24 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1949 թ. ծնված Հասմիկ Մարտիրոսյանին և դիմել փախուստի:
2013թ. հունվար-սեպտեմբերին հանրապետություն են ժամանել 677,906 զբոսաշրջիկներ, կամ 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 12.4%: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013թ. հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 678,786 մարդ կամ 2012թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 11.6%:
Փաստորեն, պետությունը կարևորելով ՏՏ ոլորտի զարգացումը, պատրաստվում է քայլեր ձեռնարկել ապագա կադրերի համալրման ուղղությամբ, սակայն, մեծ հաշվով, մտահոգված չէ արդեն պատրաստի կադրերի` որակյալ մասնագետների ճակատագրով:
Մենք նամակ ուղղեցինք Հովիկ Աբրահամյանին, ով Բրյուսելում հայտարարեց, որ պատրաստ է մեզ հետ համագործակցելու, և խնդրեց նույնիսկ տալ համաձայնություն համատեղ կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ «մարտնչելու»: Այդ մարտահրավերն ընդունեցինք, մինչև ամսվա վերջ սպասելու ենք Հովիկ Աբրահամյանի պատասխանին մեր բաց նամակներին, որից հետո արդեն կշարունակենք մեր նոր որդեգրված պայքարը՝ թիրախ դարձնելով նախագահին, քանի որ նախագահն առաջինն է պատասխանատու այս ամենի համար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.10-ին, մարվել՝ 19.25-ին: Այրվել է «Նիսսան» մակնիշի 19LU779 պ/հ ավտոմեքենան ամբողջությամբ:
Louis Vuitton աշխարհահռչակ նորաձևության տունը հսկայական ճամպրուկ-տաղավար է տեղադրել Մոսկվայի Կարմիր հրապարակում: Ճամպրուկի վրայի P.W.O տառերը ներկայացնում են Prince Wladimir Orlov-ին: Ցուցահանդեսի այցելուներին են ներկայացվել պատմական՝ թվով 25 ճամպրուկներ և 12 մոնտաժված տեսահոլովակներ, որոնք ստեղծվել են ժամանակակից նկարիչների կողմից:
Քամին արևմտյան` 5-10 մ/վրկ, 3-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Վարագույրն իջավ այնքան սպասված Վիլնյուսի վեհաժողովի վրա: Երևանը չնախաստորագրեց ասոցացման համաձայնագիրը: Թեև հայտնի էր արդեն, որ ստորագրությունների արարողակարգի ծրագրում, երբ չէր հայտնվել Հայաստանի անունը, պարզ էր, որ նախաստորագրությունը չէր նախատեսվել։
Նոյեմբերի 29-ին, ժամը 19.00-ին, Նորապատ գյուղի մի բնակիչ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ համագյուղացի Սամվել Վ.-ն իր տնամերձ հողամասից գողացել և Ջիվան Գ.-ի «ԵրԱԶ» ավտոմեքենայով տեղափոխել է մոտ 2.000 կգ ծաղկակաղամբ` պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս:
Շատ նորմալ եմ գնահատում: Հայտարարությունը, որ արվեց, կարծում եմ, դուք էլ եք տեղյակ, և գրեթե բոլորը տեղյակ են՝ շատ նորմալ է, հանգրվանային որոշում է, և մենք շարունակելու ենք բարեփոխումները մեր երկրում:
Ըստ The Telegraph թերթի` Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մասնակցությամբ կոմիքսների պատկերազարդ ամսագիր է լույս տեսել և այն արդեն վաճառվում է Իտալիայի կրպակներում։
Քանաքեռ վարչական շրջանի Զաքարիա Քանաքեռցու և Հասրաթյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 22-ամյա Վահե Դավթյանի վարած Վազ 2121 մակնիշի 80 PP 999 համարանիշի և 27-ամյա Խաչատուր Դավթյանի վարած Volkswagen մակնիշի 35 TՕ 655 համարանիշի ավտոմեքենաները:
Հայաստանում թե´ հասարակության, և թե´ տնտեսության մեջ բևեռացում կա: Ինչպես 168.am-ի հետզրույցում նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, կապիտալն անընդհատ փոքր բիզնեսի ձեռքից խլվում, տեղափոխվում է դեպի խոշորի կողմը:
Նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 50.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 48.1 մլն ԱՄՆ դոլար:
Նոյեմբերի 30-ին ժամը 15:30-ի սահմաններում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում շինաշխատանքներ իրականացնելիս արտակարգ դեպք է տեղի ունեցել: Շինաշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը շուռ է եկել:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել հանդբոլի «ՀՀ վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարի երրորդ տեղի համար հանդիպմանը, որում մրցել են Հայաստանի և Ուկրաինայի երիտասարդական հավաքականները: 21:20 հաշվով առավելության է հասել Հայաստանի երիտասարդական ընտրանին և արժանացել մրցաշարի բրոնզե մեդալներին:
Կոտայքի տարածքային հարկային տեսչության առջև հավաքված անձանց գործողությունները՝ վարկաբեկիչ մեղադրանքով, կարող են բնորոշվել միայն որպես անձնական, իսկ ավելի կոնկրետ` որոշ անձանց շահագրգռվածություն:
Արդեն կարելի է վստահորեն ասել, որ LL կառավարությունը չի կատարի իր առջև դրված պարտավորությունը՝ տնտեսության 6.2% աճը: Հիշեցնենք, որ երկրորդ եռամսյակում ՀՆԱ աճն ընդամենը 0.6% էր, իսկ տարվա առաջին եռամսյակում՝ 7.5%: 3 եռամսյակի տվյալներով միջինը ստացվում է 3.17% և ԱՎԾ-ին «շատ մեծ ջանքեր» անհրաժեշտ կլինեն, որ հրահանգված աճն ապահովվի:
Բժշկին կտրել իր առօրյա գործից, հիվանդանոցից, ամեն օր տանել, որ նա Վարդանին նայի, հետո նորից հետ տանել, դա տեխնիկապես հնարավոր չէ անել, հիվանդն ինքը պիտի այցելի բժշկին, կամ գտնվի հիվանդանոցում` նրա ամենօրյա հսկողության տակ:
Նոյեմբերի 30-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները անցանելի են:
Նոյեմբերի 25-29-ը ընկած ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 115,211,241 ԱՄՆ դոլար 403.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 107,134,974 ԱՄՆ դոլար 404.71 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նոյեմբերի 29-ին ամփոփվեցին «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ի կողմից հայտարարված «Ծխելն այլևս ժամանակակից չէ» խորագրով մի շարք մրցույթների, մարզական մրցաշարերի արդյունքները։
Դեկտեմբերի 1-ը սեռավարակի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Օրվան ընդառաջ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Վ. Շահրամանյանը նշել է, որ այս շրջանում գնալով շատանում է սեռավարականերով պայմանավորված այցելությունների թիվը, երբ ամառային հանգստից վերադառնալուց հետո աշնանը զգում են թեթև վարքի արդյունքը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:
«Դեկտեմբերի 2-ը՝ սև ժապավեններով» նախաձեռնությունը կոչ է անում, այդ օրը դրսևորել քաղաքացիական համերաշխություն: Խորհրդանշենք դեկտեմբերի 2-ը պատուհաններից կախված սև դրոշներով կամ շորերով, մեքենաներին ու հագուստին ամրացված սեւ ժապավեններով եւ ցանկացած այլ հասանելի սև գույնի խորհրդանիշներով:
2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.8% գնաճ, ինչը հիմնականում ձկնամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի` 3.3-22.0% գնաճի արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-22.0% գնաճ, 5-ում` 1.5-0.1% գնանկում, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Հանրահավաքին մասնակցում էին նաև մի քանի ՀԱԿ շարքային և ոչ շարքային անդամներ: Նրանցից մի քանիսը մոտեցան ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանին և դժգոհեցին, թե ինչո՞ւ նա չի երևում, ինչո՞ւ է հեռացել իրենցից:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Газель-ը սպասարկում է թիվ 266՝ Երևան-Գառնի-Գողթ երթուղին: Վթարի պահին Газель-ում եղել են 10 ուղևորներ: Հարվածի հետևանքով ГАЗель-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտոց և բախվել պատին:
Նոյեմբերի 30-ին, ժամը 11.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: